Դեղաբույսեր
Գիհի - Можжевельник - Juniperus L.
 
                            Հայկական տարանունները - ակռի, արոտակ, արտուճ, գենի, գի, հարար, ձխնի, մատիտածառ, ցրդենի
Դեղաբույսի նկարագրությունը: Մշտադալար փշատերև թուփ է կամ ծառ` նոճազգիների ընտանիքից, մինչև 16 մ բարձրության: Տերևներն ասեղնաձև են: Ծաղկում է մայիսին, իսկ կոնապտուղները հասունանում են միայն երկրորդ տարվա աշնանը: Ահա թե ինչու նույն ճյուղի վրա կարելի է տեսնել բոլորովին խակ և հասուն կոնապտուղներ: Բույսը բավական լուսասեր է, բայց ոչ պահանջկոտ հողի նկատմամբ, աճում է նույնիսկ այնպիսի չորուտներում և աղքատ հողերում, ուր այլ բուսատեսակներ կամ բոլորովին չեն աճում կամ աճում են շատ վատ:
Աճում է շատ դանդաղ, տարվա ընթացքում հազիվ տալով մի քանի սմ աճ: Գիհին երկարակյաց է, առանձին տեսակներ ապրում են 300 տարուց ավելի:
«Յունիպերուս» անունը հանդիպում է Պլինիուսի և Վերգիլիոսի մոտ: Կարծում են, որ այն ծագել է կելտական «ենեպրուս» (փշոտ) բառից, կամ լատիներեն «իունիոտ» (կրտսեր) և «պարիո» (ծնում եմ) բառերից, ելնելով այն բանից, որ նույն ծառի վրա դեռ հասուն կոնապտուղները չթափված, կարելի է տեսնել նորերին:
Գիհու բազմաթիվ տեսակներից մեր հանրապետությունում աճում են միայն 5-ը, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով բուժական նշանակություն ունեն:
Քիմիական բաղադրությունը: Բույսի բոլոր մասերը պարունակում են եթերայուղ, որի քանակը կոնապտուղներում հասնում է 2, ճյուղերում` 0,25, տերևներում` 0,18, կեղևում` մինչև 0,5%: Այն իր մեջ ունի ալֆա և d - պինեններ, կադինեն, կամֆեն, ալֆա-տերպինեն, ալֆա-ֆելանդրեն, դիպենտեն, սաբինեն, տերպինեոլ, բորնեոլ, իզոբորնեոլ, ցիդրոլ և այլն: Կոնապտուղներում, բացի վերոհիշյալ նյութերից, պարունակվում են նաև մինչև 40% ինվերտոզա, 9,5% կուպր, ներկանյութեր (յունիպերին), ճարպայուղ, մրջնաթթու, խնձորաթթու, քացախաթթու, իսկ քիմիական տարրերից` մանգան, երկաթ, պղինձ, ալյումին: Կեղևի մեջ հայտնաբերված են մինչև 8% դաբաղանյութեր, փշատերևում` մինչև 266% C վիտամին, մոմ, պեկտին:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են իգական հասուն կոնապտուղները, որոշ չափով` փշատերևը և բնափայտից ստացվող կուպրը: Սակայն առանձին տեսակների կոնապտուղները (խոսքը կազակական գիհու մասին է) թունավոր են: Անհրաժեշտ է իմանալ, որ թունավոր գիհու կոնապտղի մեջ կա միայն 2 սերմիկ, այն սև-կապտավուն է` ծածկված մոմանման փառով, իսկ փշատերևը կնճռոտված է, առանց ակոսիկների: Մինչդեռ բուժական լայն կիրառում ունեցող գիհիների իգական կոնապտուղները սև գորշավուն են, պարունակում են 3 սերմիկ, տերևները սուր ասեղանման են, վերևից ակոսավոր: Կոնապտուղները հավաքում են աշնանը: Հումքը չորացնում են ստվերում, միջանցուկ քամու տակ, պահում թղթով պաստառված ամաններում կամ պարկերի մեջ: Կոնապտուղների մակերեսը հարթ է, փայլուն, անթափանց, գնդաձև կամ ձվաձև, գորշ սևավուն, յուրահատուկ դուրեկան հոտով, քաղցր համով: Հումքը պիտանի է օգտագործման 2-3 տարի:
Գիհին բժշկության մեջ կիրառվում է շատ վաղուց: Այն օգտագործվել է գեղձախտի, լնդախտի, ջրգողության, մալարիայի, նյարդային և մի շարք կանացի հիվանդությունների, արտաքին` քոսի, ռևմատիզմի, պոդագրայի և այլ դեպքերում: Ավիցեննան դեղաբույսը հիմնականում խառնուրդների ձևով օգտագործել է ջերմային վիճակի հետ կապված քնկոտության, բրոնխիալ ասթմայի, ստամոքսի սուր և քրոնիկական բորբոքումների ժամանակ և այլն:
Գիհու մասին ուշագրավ տվյալներ է նշել Ամիրդովլաթը: Նա գրում է. «գիհին «քնքուշ այնող է, յուր հոտը օգտե ըխտավորին և պիղծ պուխարն ի գլխոյն տանի և չի թողուր, որ ականջն ծանրանայ և իր հոտն օգտե կրծոց ցավին և թե ծխես ամենայն գազանահարին օգտե»:
Բացի այն, որ գիհու կոնապտուղներն, ըստ Ամիրդովլաթի, օգտակար են ընկնավորությանը և քոսին, հեղինակը նշում է նաև նրանց ճիճվամուղ, դաշտանը բացող և լսողությունը լավացնող հատկությունների մասին: Դեղաբույսից ստացվող յուղը նա առաջարկում է մարմնամասերի ցրտահարության և այրվածքների ժամանակ: Ըստ Կ. Գաբիկյանի տվյալների, եթե բույսի կեղևը մանր կտրտված սոխի հետ երկար ժամանակ եփել փակ ամանում, որից հետո այդ գոլորշով շոգեհարել վատ լսող ականջը, դրանից կլավանա լսողությունը, կամ` եթե փշատերևը տրորել քացախով և քսել մաշկի մազաթափ օջախին, ապա մազերը կվերաճեն: Նույն հեղինակը նշում է, որ գիհու պտուղը խիստ համեմիչ է, մարսողությունը լավացնող, օգտակար է կրծքի հիվանդությոթւններին: Հայկական ժողովրդական բժշկության մեջ նշվում է. «եթե փշատերևը մանր աղալ, խառնել մեղրի հետ և դիմակի ձևով դնել դեմքին, դրանից մաքրվում են դեմքի լաքաները և վերանում սևությունը»: Արմատի եփուկն օգտակար է ցրտահարության և այրվածքների ժամանակ: Ըստ Մ.Ա. Նոսալի, ուտելով պտուղները, լավանում է ախորժակը, վերանում աղեփքությունը, կարգավորվում լեղու արտահոսը և լեղուղիները վարակազերծվում են: Ականջի ցավի դեպքում նա առաջարկում է պտուղների ոգեթուրմով թրջոցալաթը դնել անմիջապես հիվանդ ականջի վրա: Բուլղարիայում և Լեհաստանում բույսի պտուղները օգտագործվում են որպես միզամուղ, երիկամների և միզապարկի մի շարք քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև լյարդի և մաշկային հիվանդությունների, ռևմատիզմի դեպքերում: Գերմանիայում, բացի վերոհիշյալից, պտուղներն օգտագործում են նաև ստամոքսաաղիքային հիվանդությունների, քոսի, որքինի, մաշկային բծերի դեպքերում: Ֆրանսիայում գտնում են, որ առողջության համար օգտակար են բույսի բոլոր մասերը: Գիհու պատրաստուկներն օգտակար են երիկամային և հոդային ախտահարումների ժամանակ:
Գիտական բժշկությունը վաղուց բացահայտել է գիհու բուժիչ հատկությունները: Օգտագործվում են պտուղները, նրանցից ստացվող յուղը, սպիրտը և ոգեթուրմը: Հասուն, չոր պտուղները, գլխավորապես քացախաթթվական կալիումի հետ, օգտագործվում են միզամուղ նպատակով: Եթերայուղը, որն անգույն կամ դեղնավուն, գիհու բնորոշ հոտով, թափանցիկ հեղուկ է` գրգռելով մարսողական տրակտի լորձաթաղանթն, ուժեղացնում է ստամոքսաաղիքային տրակտի շարժունակությունը, դրդում բրոնխիալ գեղձերի սեկրեցիան, ջրիկացնում խուխը և նպաստում նրա հեշտ արտազատմանը:
Եթերայուղը հիմնականում դուրս է գալիս երիկամներով, չափավոր գրգռելով վերջիններիս կծիկները, ուժեղացնում է միզարձակումը: Մինչդեռ, մեծ դոզաներով եթերայուղը հիվանդագին ձևով գրգռում է երիկամները, միաժամանակ նվազեցնելով բրոնխիալ գեղձերի սեկրեցիան: Մաշկի քաղցկեղի բուժման ընթացքում եթերայուղի օգտագործումը հաջողությամբ զուգակցվում է վիրահատական և ճառագայթաբուժման մեթոդների հետ: Եթերայուղը` արտաքին քսելու ձևով, արդյունավետ կերպով ներգործում է տարբեր բնույթի հոդաբորբերի, վերջույթների պարալիզի և նևրալգիաների բուժման դեպքում: Մաշկային ցաների բուժման, ախորժակի լավացմա և արյան կազմը նորմալացնելու նպատակով գարնան ամիսներին ուտում են պտուղները, սկսելով մեկից, ամեն օր ավելացնելով մեկական պտղահատիկ, այսպես հասցնելով մինչև 15-ի, որից հետո պտուղների քանակն` օրական մեկական նվազեցնելով, հասցնում են մեկի: Գիհու պատրաստուկները սովորաբար հակացուցված են սուր նեֆրիտների և նեֆրոզների ժամանակ` երիկամների պարենխիման գրգռելու հետևանքով: Ն.Գ. Կովալևան գիհու պտուղները փոքր դոզաներով օգտագործում է որպես վարակազերծիչ և դիուրետիկ միջոց լեղաքարային և միզաքարային հիվանդությունների, ինչպես և անեմիաների ժամանակ: Գիհուց ստացվող կուպրը, որն ունի վերականգնող, քորը հանգստացնող, անզգայացնող, անոթասեղմիչ, վարակազերծող և հակաբորբոքիչ հատկություններ, խառնված այլ դեղամիջոցների հետ, լայնորեն օգտագործվում է էկզեմայի, թեփոտվող որքինի, եռուքորի, սնկային հիվանդությունների և քոսի ժամանակ: Այն դրականապես է ներգործում վատ գրանուլացված և թարախակալված վերքերի վրա: Եթերայուղը պիտանի է մաշկի պարազիտային հիվանդությունների բուժման, մժեղներին և այլ միջատներին վանելու համար: Նրա որոշ տեսակներ մանրադիտակային պրակտիկայում կարող են փոխարինել իմմերսիոն յուղին: Պտուղները մտնում են Զդրենկոյի հանրածանոթ խառնուրդի մեջ: Գիհին հիանալի ֆիտոնցիդ է: Պատկերավոր է ասված, որ 1 հ գիհու անտառը կարող է այնքան ֆիտոնցիդներ արտադրել, որ դրանով հնարավոր է վարակազերծ պահել մի խոշոր քաղաք: Գիհու մեկ ծառը մեկ օրում կարող է արտադրել մի քանի կգ ֆիտոնցիդ:
Գիհու պտուղների եփուկը` 1-1,5 ամիս տևողությամբ, օգտագործել ենք քրոնիկական խոլեցիստիտների դեպքում: Բուժման հետևանքով աստիճանաբար մեղմացել և վերացել են հիվանդների մեծ մասի աջ թուլակողի շրջանի ցավերը, ճնշման և ծանրության զգացումը, նողկանքը, բերանի դառնահամությունն ու չորությունը, ենթաջերմային վիճակը: Մյուս կողմից, լեղու պարբերաբար քննությունը պարզել է նրա արտահոսի հեշտացում, բաղադրատարրերի նորմալացում, պաթոլոգիական երևույթների պակասում: Մեր տվյալներով` գիհու պտուղներն օժտված են ոչ միայն լեղամուղ, այլև հակաբորբոքիչ հատկություններով:
Կիրառման եղանակները: Պտուղներից թուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ չոր, մանրացրած հումքը 1 բաժակ եռման ջրում թրմում են 2 ժամ, որից հետո այն ըմպում որպես միզամուղ` ամբողջ օրվա ընթացքում, կամ` 10 գ չոր պտուղը 200 մլ եռման ջրում 2 ժամ թրմելուց հետո ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Թուրմին 15 գ քացախաթթվական կալիում ավելացնելիս զգալի չափով ուժեղանում է դեղամիջոցի միզամուղ հատկությունը: Տերևներից ջրաթուրմ պատրաստելու համար 10 գ հումքը մեկ բաժակ եռման ջրում թրմում են 2 ժամ և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3-4 անգամ: Պտուղներից եփուկ պատրաստելու համար 100 գ չոր հումքը եռացնում են 400 մլ ջրում, մինչև պտուղների փափկելը: Ըստ համի` ավելացնելով շաքար, այն ըմպում են 1-ական թեյի գդալ` օրական 3 անգամ, ուտելուց առաջ, կամ` 15 գ չոր հումքը 200 մլ ջրում եռացնում են 30 րոպե, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ:
Պտուղներից օշարակ պատրաստելու համար 100 գ հումքը 400 մլ ջրում եռացնում են 30 րոպե, հեռացնում մնացորդը, ըստ համի ավելացնում շաքար, հետո շարունակում եռացնել մինչև հեղուկի թանձրանալը: Այն ընդունում են 1-ական թեյի գդալ, օրական 3 անգամ` ստամոքսաաղիքային հիվանդությունների ժամանակ, կամ` 1 կգ պտուղները տրորում են ու ավելացնում 3 լ 40º ջերմության ջուր, խառնում 15 րոպե, հետո քամում: Ստացված հեղուկը քաղցր է շաքարի ճակնդեղի հյութից և միաժամանակ բուժիչ է. այն օգտագործում են կիսելի, դոնդող, մեղրաբլիթ, կարկանդակ պատրաստելու համար, ինչպես նաև խառնում են թեյին ու սուրճին: Ոգեթուրմ պատրաստելու համար պտուղը և սպիրտը վերցնում են 1:5 հարաբերությամբ և այն ընդունում 10-15-ական կաթիլ` օրական 3 անգամ: Վերցնում են 200 գ պտուղ, մեկ լիտր ջրում եռացնում 30 րոպե, որից 4-5 ճաշի գդալ օգտագործում մեկ լոգանքի համար` պոդագրայի և ռևմատիզմի ժամանակ: Լոգանքների համար պտուղների հետ կարելի է վերցնել նաև փշատերև:
 Միզամուղ № 2 թեյի մեջ մտնում են 4-ական մաս գիհու պտուղներ և արջխաղողի տերևներ, 1 մաս մատուտակ, № 3-ի մեջ` 2-ական մաս գիհու պտուղներ, ձիաձետ և 1 մաս սեզի կոճղարմատ, № 4-ի մեջ` 4 մաս գիհու պտուղներ, 3-ական մաս տերեփուկ և հրեշտակախոտի արմատ: Որպես միզամուղ այս թեյերն օգտագործվում են այսպես. 1 ճաշի գդալ հումքը` 15 րոպե թրմելով 2 բաժակ եռման ջրում, ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Խոլեցիստիտների և խոլանգիտների ժամանակ վերցնում են հավասարաչափ գիհու և ծորենու պտուղներ, կեչու տերևներ, հազարտերևուկ և օշինդր: Այս խառնուրդից 1 թեյի գդալ 30 րոպե թրմում են1 բաժակ եռման ջրում, ըմպում միանվագ` առավոտյան և երեկոյան ժամերին:
Այլ օգտակար հատկանիշները: Գիհու պտուղներից պատրաստում են օղի, անգլիական ջին, կոնյակ, գարեջուր, պտղահյութ: Պտուղներն օգտագործում են որպես համեմունք` մսով ճաշերի և կաղամբի թթվի մեջ, ինչպես նաև` սուրճի փոխմիջոց: Գիհու յուղը լայն կիրառում ունի պարֆյումերիայում և օճառարդյունաբերության մեջ: Բնափայտն ունի դուրեկան խեժահոտ, որը պահպանվում է նույնիսկ դարեր: Ժողովրդի մեջ շատ ընդունված է գիհու փայտը դնել հագուստեղենի մեջ ոչ միայն հաճելի հոտի, այլև շորը ցեցից պաշտպանելու համար: Նրանով ծխահարում են նկուղները` միջատների դեմ պայքարելու նպատակով:
Բնափայտն այրվելիս` տալիս է հաճելի բույր, իսկ հատուկ մշակման դեպքում` դարչնագույն և կարմիր ներկեր: Գործվածքները պտուղներից ներկվում են դեղին կամ դեղնականաչավուն, իսկ կեղևից` շագանակագույն: Բնափայտից ստանում են սև վառոդ, պատրաստում մատիտ, ձեռնափայտ, հովանոց, ատաղձագործական գործիքներ, զարդատուփեր, շախմատի ֆիգուրներ. կուպրի մշակումից ստացվում է ջնարակ ( անուշահոտ խեժ), որով լաքապատում են փայտե իրերը: Այրվող ճյուղերի ծխով ապխտում են խոզի միսը: Գիհու պտուղներով հրապուրվում են շատ թռչուններ, հատկապես կեռնեխները, որոնք և տարածում են բույսի սերմերը:
Գիհին մեղրատու է, միաժամանակ` դեկորատիվ: Նրան կարելի է տալ ցանկացած ձևավորում և գեղեցիկ կերպով զարդարել պուրակներն ու զբոսայգիները:
 
                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
 12.05.2021
12.05.2021                                     
                                        
                                
                Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
 16.02.2021
16.02.2021                                     
                                        
                                
                Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
 12.02.2021
12.02.2021                                     
                                        
                                
                Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
 29.01.2021
29.01.2021                                     
                                        
                                
                Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
 21.01.2021
21.01.2021                                     
                                        
                                
                Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
 12.01.2021
12.01.2021                                     
                                        
                                
                Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
 05.03.2018
05.03.2018                                     
                                        
                                
                Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
 22.02.2018
22.02.2018                                     
                                        
                                
                Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
 16.02.2018
16.02.2018                                     
                                        
                                
                Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
 16.02.2018
16.02.2018                                     
                                        
                                
                Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
 29.01.2018
29.01.2018                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ






 
             
             
             
         
                                         
                                         
                                         
                                         
     
     
    